Դատարկ բաժակաճառերի փոխարեն մենք պետք է գործենք. Արտյոմ Վարդանյան

Ինչու՞ մենք չկարողացանք մեր պատմությունից դասեր քաղել:
Մեր ինքնությունն այսօր վտանգված է: Մենք՝ որպես ազգ, այսօր պառակտված ենք, այնինչ մեզ ամենից շատ համախմբվել է պետք… համախմբվել մեկ նպատակի շուրջ. այդ նպատակի անունը Հայաստան է: Արդյո՞ք մենք ունենք այնքան ժամանակ ՝ պարզելու մեր սխալները, գտնելու մեղավորներ: Մեզ օր առաջ միավորվել է պետք, այլապես ժամանակի անիվը հետ տալ չենք կարող և կկորցնենք այն մի փոքր հողակտորը, որը մնացել է մեր սրբազան հայրենիքից: Արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ վտանգել այն հողը, որի համար հազարավոր սերունդեր տվել են իրենց ամենաթանկը: Ժամանակն է, որ այլևս չզբաղվենք ինքնախաբեությամբ: Դատարկ բաժակաճառերի փոխարեն մենք պետք է գործենք։
Մեր ուժը մեր միասնականության մեջ է:
Հայը պե՛տք է ապրի իր հողում, քանզի միշտ է այդպես եղել և միշտ էլ այդպես է լինելու: