Մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա Բերձոր...
13:33   24/08/2022
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը, ադմինիստրացիայից բացի՝ քաղաքապետ, վարչակազմի ղեկավար, աշխատակիցներ, բնակիչներից ևս 5-6 հոգի դեռ մնացել են։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։Նա նշեց, որ մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա քաղաքից, իսկ ղեկավար կազմը՝ մինչև օրվա վերջ կամ վաղը։Ըստ նրա՝ ադրբեջանական ներկայացուցչությունը դեռևս չի ժամանել քաղաք, նոր անցակետեր չեն տեղադրվել, ռուսական խաղաղապահները շարուն Տեսնել ավելին
Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ում տեղի...
13:31   24/08/2022
Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել  և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համ Տեսնել ավելին
Վճարել 24 մլն դրամ և բանակում ծառայել 4,5 ամիս. ՊՆ...
13:10   24/08/2022
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմ Տեսնել ավելին
Հայտարարվել է սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15...
10:32   24/08/2022
Հայտարարվել է սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հերթական հավաքի մասին։ Համապատասխան որոշումն օգոստոսի 24-ին ընդունվել է  Հայաստանի կառավարության նիստում։Որոշվել են հավաքի անցկացման նպատակները, կազմը, ընդհանուր թվաքանակը եւ մասնագիտությունները։ Հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, այդ թվում՝ 98 սպա:  Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացե...
09:52   24/08/2022
2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի  տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Տեսնել ավելին
Այլևս մոգական չէ աշխարհը. քեզ լքել են. Խորխե Լուիս...
09:07   24/08/2022
1899 թ-ի օգոստոսի 24-ին ծնվել է արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը։ Հայտնի է որպես արկածային և դետեկտիվ ժանրի հեղինակ։ Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում հա Տեսնել ավելին
Պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացու մարմինը ...
08:30   24/08/2022
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.«Հարգելի՜ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճան...
19:20   23/08/2022
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Հանրապետության տարածքում առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստի Տեսնել ավելին
Արցախի նախագահը ՀԿ-ների պատասխանատուների հետ քննար...
18:29   23/08/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:Արայիկ Հարությունյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունա Տեսնել ավելին
Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել հրետանավոր...
17:40   23/08/2022
Օգոստոսի 23-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, իրականացրել պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։ Տեսնել ավելին
Ստեփանակերտում բնակելի շենքի նկուղում հայտնաբերել ...
15:40   23/08/2022
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:08-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 4 հասցեի բնակելի շենքի նկուղում հայտնաբերել է զինամթերք:Նախնական տվյալներով՝ մեկ միավոր ձեռքի նռնակ:Ժամը 10:17-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը մեկ միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը տեղափոխել անվտանգ տարածք՝ պահեստավորման նպատակով: Տեսնել ավելին
Օտտավայում գողացել են Չերչիլի հանրահայտ լուսանկարը...
15:26   23/08/2022
Օտտավայում գողացել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը։ Լուսանկարը հայտնի է նրանով, որ Չերչիլը պատկերված է առանց սիգարի։ Գողության մասին մանրամասներ հաղորդում է CTV-ի կանադական հրատարակությունը։1941 թվականի դեկտեմբերին կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից արված «Մռնչող առյուծ» լուսանկարը գողացել են Château Laurier հյուրանոցից։ Հանգստյան օրերին հյուրանոցի աշխատակիցները նկատել են, որ հայտնի լուսանկարի բնօրինակը փոխարինվել է պատճենով, հայտնում է Տեսնել ավելին
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնութ...
13:31   23/08/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին:Հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր: Նրանք պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով:ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է Տեսնել ավելին
«Սուրմալուի» ողբերգական պայթյունից 10 օր անց «Փեթա...
12:00   23/08/2022
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից 10 օր անց այսօր՝ օգոստոսի 23–ին, բացվել է առեւտրի կենտրոնին հարակից «Փեթակը»։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները երեկվանից պահանջում էին բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ սեպտեմբերի 1–ին ընդառաջ տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Ավելին՝ նրանց չէր ներկայացվում հիմնավոր պատճառ, թե ինչու է «Փեթակ» առեւտրի կենտրոնը փակ պահվում։Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայ Տեսնել ավելին
Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հր...
09:47   23/08/2022
Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց, հայտնում են ԱԻՆ-ից։Նիստը նախագահել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Կառավարման խորհուրդ) նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։Տվյալ պաշտոնում առաջադրվել էր Սուրե Տեսնել ավելին