Վանաձորի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ծ...
21:36   26/08/2022
Վանաձորի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 20-ամյա ծննդկանի մահվան առնչությամբ․«Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումները:Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում,  ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտութ Տեսնել ավելին
Հայաստանի 8 մարզում ՏԻՄ ընտրություններին մասնակցել...
18:00   26/08/2022
2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավա Տեսնել ավելին
20-ամյա ծննդկանի պտուղը մահացել է «Վանաձոր» ԲԿ-ում...
17:00   26/08/2022
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը պարզաբանում է տարածել օգոստոսի 25-ին տեղի ունեցած ցավալի դեպքի՝ ծննդկանի մահվան կապակցությամբ։«Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային (ագոնալ) վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երեւան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել Տեսնել ավելին
«Դա վերջնականապես ջարդելու է բանակի ողնաշարը»․ «Ար...
16:17   26/08/2022
Եթե 60 հազար դոլարով զինծառայությունից ազատվելու մասին տխրահռչակ օրինագիծը հանկարծ անցնի, ապա մարդիկ սկսելու են միմյանց ավելի շատ ատել, թշնամանքով են լցվելու իրար նկատմամբ, դիմելու են ամեն միջոցի, անգամ տունն են վաճառելու, որ փող ստեղծեն ու իրենց զավակներին բանակից ազատեն։ Եվ դա վերջնականապես ջարդելու է բանակի ողնաշարը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրայի Տեսնել ավելին
Սևանի թերակղզու մոտ օտարերկրացիները վիճաբանել են, ...
15:00   26/08/2022
Օգոստոսի 25-ին, ժամը 14-ին, Սեւանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջեւ ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին եւ՛ դանակահարողին, եւ՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչակա Տեսնել ավելին
«Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի...
14:12   26/08/2022
«Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ այսօրվա հրապարակումների վերաբերյալ, թե Հանրապետական ծննդատան  20-ամյա ծննդկան է մահացել։«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 20-ամյա ծննդկան: Հերթական անգամ ստիպված ենք տեղեկացնել ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի Ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական ատողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանր Տեսնել ավելին
Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է...
13:30   26/08/2022
Գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։Ըստ Թորոսյանի՝ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»։Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին ստացել է այրվա Տեսնել ավելին
Հայտնի է՝ ովքեր են «Սուրմալու»-ի պայթյունի գործով ...
13:07   26/08/2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: Այս մասին տեղեկությունը  Tert.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից:Մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել:Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ 25.08.2022թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին`ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պո Տեսնել ավելին
Արցախը ՀՀ-ին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատ...
11:42   26/08/2022
Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Տեսնել ավելին
Իջեւանում 23-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվողը...
10:12   26/08/2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջեւան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է: Այս մասին  հայտնում են ՔԿ-ից։Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջեւան համայնքի 32-ամյա բնակչի «Վա Տեսնել ավելին
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով 4 ան...
09:29   26/08/2022
25.08.2022թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի  ունեցած պայթունի դեպքով նախաձեռնված  և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարութի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման մասին Տեսնել ավելին
ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ զոհվել է չորս մարդ...
09:11   26/08/2022
Չորս մարդ, այդ թվում մեկ ոստիկան, զոհվել է ամերիկյան Արիզոնա նահանգում հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է KGUN9 շրջանային հեռուստաալիքը։Միջադեպը տեղի է ունեցել Թոսուն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում։Հայտնի է, որ զոհված կոնստեբլ Դեբորա Մարտինես-Գարիբեյը կատարում էր թաղամասը բնակիչներից դատարկելու կարգադրությունը։ Հրաձգության զոհ է դարձել նաեւ տնային վարչության աշխատակիցներից մեկը։ Ինքը՝ կրակողը, նույնպես մահացել է։ Տեսնել ավելին
Պայմանագրային զինծառայողը գազի բալոնի բռնկման հետև...
08:03   26/08/2022
Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ:Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա...
19:27   25/08/2022
Հանրապետության տարածքում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։Երևան քաղաքում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեսնել ավելին
Տեղեկատվությունն, իբր «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը ադր...
18:00   25/08/2022
«Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:Այս մասին հայտարարել է Վիվա-ՄՏՍ ընկերությունը։«Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ Ա Տեսնել ավելին