Արցախի նախագահը ՀԿ-ների պատասխանատուների հետ քննարկել է հանրային հնչեղություն ունեցող խնդիրներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: