
ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորա...
10:13 19/08/2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանn այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը՝ վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս», - գրել է նախարարը:
Տեսնել ավելին

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը հետաձգվել է «Հանրապ...
19:29 18/08/2022
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկի» հանդիպումը մոլդովական «Շերիֆի» հետ, որը պետք է մեկնարկեր ժամը 21:00-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է:Պատճառը հոսանքազրկումն է, որի արդյունքում «Հանրապետական» ստադիոնում լուսավորություն չկա: Երկու թիմերի ֆուտբոլիստները հեռացել են հանդերձարան և սպասում են ՈւԵՖԱ-ի պատվիրակի որոշմանը՝ խաղի վերաբերյալ, հայտնում է shamshyan.com-ը:
Տեսնել ավելին

Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կար...
17:16 18/08/2022
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ–ում ՌԴ դեսպանության բողոքի նոտան։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։«Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք»,- հավելեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։«Պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխ
Տեսնել ավելին

Անհետ կորած քաղաքացուն դեռ չենք գտել․ ԱԻՆ խոսնակ...
17:14 18/08/2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ԱԻՆ-ի կողմից միակ անհետ կորած համարվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել փլատակներից, բայց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։«Աշխատանքները կշարունակվեն, մինչև քաղաքացուն հայտնաբերելը»,- վստահեցրեց Կոստանյանը։Նրա խոսքով՝ փլուզման վտանգի առաջ կանգնած շենքը չեն ապամոնտաժի, մինչև չգտնեն որոնվողին, իսկ գտնելուն պես շենքն ապամոնտաժելու հարց կբարձրացվի։«Երբ որ անվտանգության տեսանկ
Տեսնել ավելին

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատու...
15:43 18/08/2022
Օգոստոսի 18-ին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխան
Տեսնել ավելին

Միսակ Մարգարյանը հրդեհից հետո փորձել է օգնել մի կն...
14:20 18/08/2022
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, նա առեւտրի կենտրոնում աշխատում էր բացման օրվանից։ Նա եղել է ավտոկայանատեղիի հսկիչ, այնուհետեւ առաքիչ, իսկ վերջին տարիներին տաքսի էր վարում, հիմնականում Սուրմալուի տարածքից էր վերցնում իր ուղեւորներին։NEWS.am-ի հետ զրույցում Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը պատմեց, որ դեպքի պահին Միսակը եղել է շենքից հեռու, հրդեհից հետո մոտեցել է մի կնոջ առաջին օգնություն ցույց տալու, այդ պահին պայթյունն է եղել
Տեսնել ավելին

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի ...
12:43 18/08/2022
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։Բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ
Տեսնել ավելին

Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղությա...
12:05 18/08/2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 18-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:Մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիս
Տեսնել ավելին

Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգան...
11:17 18/08/2022
Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ որոշել է կարգավորել բացօթյա առևտրի ոլորտը: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի վաճառքը կարող է իրականացվել համապատասխան վայրերում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծանուցելու և այլ պահանջների պահպանման դեպքում։ Միևնույն ժամանակ, Օրենքով նախատեսվում է նաև, որ բացօթյա առևտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնա
Տեսնել ավելին

Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվե...
11:14 18/08/2022
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է
Տեսնել ավելին

Կոտայքում ամուսինը դանակով սպանել է կնոջը, ապա ինք...
10:06 18/08/2022
Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ո
Տեսնել ավելին

16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ...
10:04 18/08/2022
Օգոստոսի 18-ին՝ ժամը 08։20-ի դրությամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Կա 16 զոհ, դիներից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․, Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնվ
Տեսնել ավելին

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները տարվում ...
10:03 18/08/2022
Առավոտյան ժամը 8:30-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:«Եթե որոնվող մար չլիներ, աշխատանքները ավելի արագ կիրականացնեինք: Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- ասել է Փամբուխչյան
Տեսնել ավելին

Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել․ shamshya...
10:01 18/08/2022
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով ձեղնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն
Տեսնել ավելին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել ե...
19:29 17/08/2022
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հանձնարարականով Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրեր՝ առանց նախնական ծանուցման։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նրանք հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գաղտնի ընդունելությունների շրջանակում տեղի ունեցած զրույցի ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր գերու համար «ապահովվում է» (չակերտները՝ Tert.am) հեռախոսային կապ, նամակագրություն, կապ ընտանիքի
Տեսնել ավելին
