«Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ այսօրվա հրապարակումների վերաբերյալ, թե Հանրապետական ծննդատան 20-ամյա ծննդկան է մահացել։
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 20-ամյա ծննդկան: Հերթական անգամ ստիպված ենք տեղեկացնել ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի Ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական ատողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք հանրությանը չներկայացնել ապատեղեկատվություն:
«Արմենիա» բժշկական կենտրոնը ցավակցում է ծննդկանի հարազատներին այս ողբերգության առիթով», - ասվում է հայտարարության մեջ: