ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ զոհվել է չորս մարդ
Չորս մարդ, այդ թվում մեկ ոստիկան, զոհվել է ամերիկյան Արիզոնա նահանգում հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է KGUN9 շրջանային հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Թոսուն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում։
Հայտնի է, որ զոհված կոնստեբլ Դեբորա Մարտինես-Գարիբեյը կատարում էր թաղամասը բնակիչներից դատարկելու կարգադրությունը։ Հրաձգության զոհ է դարձել նաեւ տնային վարչության աշխատակիցներից մեկը։ Ինքը՝ կրակողը, նույնպես մահացել է։