Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ

Գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի՝ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին ստացել է այրվածքներ