Կոլումբիան պատրաստ է էներգակիրներ մատակարարել Արեւ...
13:07   14/04/2022
Կոլումբիան պատրաստ է էներգակիրներ մատակարարել Արեւմուտքի երկրներ, որպեսզի մասամբ փոխարինի դրանց ներմուծումը Ռուսաստանից։ Այս մասին CNN ամերիկյան հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն։«[Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրները] գիտեն հաստատ, որ այլեւս չեն կարող հենվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման վրա։ Կարո՞ղ է արդյոք Կոլումբիան իր ավանդն ունենալ այդ խնդրի լուծման հարցում։ Պատասխանն է՝ այո»,- ասել է Դուկեն, որի խոսքերը չորեքշաբթի մեջբերվել են հեռուս Տեսնել ավելին
Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի եւ Երեւանի միջե...
13:04   14/04/2022
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի եւ Երեւանի հատուկ ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կու Տեսնել ավելին
Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ հայտարար...
12:58   14/04/2022
Այսօր ժամը 11։00-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասինտեղեկանում է Արցախի ԱԺ-ից։Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Տեսնել ավելին
Թուրքիան բարձրացրել է պատրաստվածության մակարդակը՝ ...
14:58   13/04/2022
Թուրքիան բարձրացրել է ականազերծման ստորաբաժանումների եւ այլ ծառայությունների պատրաստվածության մակարդակը՝ ականների պահպանվող սպառնալիքի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։«Ականներ հայտնաբերելու մեր նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ-ները եւ սակրավորները բարձր պատրաստվածության են բերվել։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Ահազանգի դեպքում մեր ուժերն անմիջապես արձագանքում են»,- NTV-ն մեջբերում է նախարարի խոսքերը:Նա նաեւ նշել է, Տեսնել ավելին
Ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշ...
14:57   13/04/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձո Տեսնել ավելին
«Հումորով»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Լավրովի մոտ ընթրի...
12:00   12/04/2022
«RT» հեռուտաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է արտաքին գործերի նախարարությունում ընթրիքի ընթացքում։Посмотреть эту публикацию в InstagramПубликация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)«Լավրովի մոտ ընթրիքները մշտապես հումորով եմ անցնում։ Այս անգամ ձեւավորումն այս տեսքն ունի»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը։ Նա հրապարակմանը լուսանկար է կցել․ էլեգանտ ձեւավորումն ամբողջացնում է քարտը, որի վրա նշված է, թե սեղանին դրված ճաշատեսակներից որոնք են սանկց Տեսնել ավելին
Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով...
11:49   12/04/2022
Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։ Այս մասին  տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին: Տեսնել ավելին
Ճապոնիայում հրապարակվել են վարչապետի եկամուտների մ...
13:23   11/04/2022
Ճապոնիայի վարչապետ եւ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆումիո Կիսիդան 2021թ. վաստակել է ընդհանուր առմամբ մոտ 49,8 մլն իեն (398 հազար ԱՄՆ դոլար)։ Այս մասին վկայել են խորհրդարանի պատգամավորների եկամուտների մասին երկուշաբթի հրապարակված տվյալները։ Դրանք ենթակա են հրապարակման՝ տեղի օրենսդրության համաձայն։Վարչապետ Կիսիդայի եկամուտներն էապես գերազանցել են այն գումարը, որն այդ պաշտոնում մինչ այդ վաստակել էր նրա նախորդը՝ Յոսիհիդե Սուգան (մոտ 38,7 մլն իեն կամ 310 հազար ԱՄՆ դոլար)։ Այս Տեսնել ավելին
Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մենք դա թույլ...
13:22   11/04/2022
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատերազմ։ Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը եւ նպաստենք զարգացմանը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, եւ կառավարությունը կշարունակի պաշտպանել պետությունն ու քաղաքացիներին։«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մ Տեսնել ավելին
Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել են հրթիռակասետա...
13:17   11/04/2022
Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ:Արցախի ԱԻ պետական ծառայությանից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում:  Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մ Տեսնել ավելին
«Ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը». Արցա...
16:25   08/04/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել:Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին Տեսնել ավելին
Արցախի ՄԻՊ-ն այցելել է «Հադրութի արվեստի դպրոց»...
16:34   06/04/2022
Ապրիլի 6-ին Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը:Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նր Տեսնել ավելին
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործ...
16:31   06/04/2022
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արարատ Միրզոյանի այցն աշխատանքային կլինի:Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության քայլերը բոլոր ոլորտներում, ինտեգրացիոն միություններում եւ այլ միջազգային հարթակներում:Նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռ Տեսնել ավելին
Բայդենի խելահեղությունն Ուկրաինայում...
16:30   06/04/2022
Ամերիկացիների համար դժվար է որոշել՝ արդյոք Բայդենի վարչակազմի քաղաքական որոշումներն Ուկրաինայում մտածված ռազմավարության, բացարձակամ ոչ կոմպետենտության արդյունք են։ Սպառնալով միջուկային զինված տերությանը՝ Ռուսաստանին, ռեժիմի փոփոխությամբ, ապա միջուկային զենքի նկատմամբ քաղաքականություն հռչակելով, որն ԱՄՆ-ին թույլ է տալիս «էքստրեմալ հանգամանքների» դեպքում առաջինը միջուկային զենքով հարված հասցնել, ենթադրում է, որ Բայդենն ու իր վարչակազմն իսկապես կտրված են իրականությունից։ Այս մասին The American Տեսնել ավելին
Ռուսաստանը չի բացառում Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմի...
15:05   05/04/2022
Ռուսաստանը չի բացառում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։«Այստեղ մեզ համար ոչինչ չի փոխվել։ Մենք չենք մերժում մեր նախագահի հանդիպման հնարավորությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, թե այդ հանդիպումը կարող է տեղի չունենալ։ «Բայց մենք եւս մեկ անգամ կրկնում ենք, որ նման հանդիպում հնարավոր է միայն փաստաթղթի տեքստի համաձայ Տեսնել ավելին