Երասխում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ...
10:18 07/03/2022
Լուրեր են շրջանառվում, որ սահմանին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից տուժածներ կան։Որոշ Telegram-ալիքներ հայտնում են, որ հայ–ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է ընթանում։Նշվում է, որ կրակոցներ են հնչում Երասխի ուղղությամբ Ադրբեջանի տարածքի մոտ։Ըստ լուրերի` կրակոցների հետևանքով հայկական կողմից տուժածներ կան։Sputnik Արմենիան փորձում է տեղեկությունը ճշտել պաշտպանության նախարարությունից։
Տեսնել ավելին
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կառավարությա...
10:17 07/03/2022
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հունանյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրքական կողմի խոսույթն անհասկանալի է համարում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` անդրադառնալով այդ թեմայի շուրջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ...
10:05 07/03/2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում` պնդելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։Ըստ ՀՀ ՊՆ–ի` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն
Տեսնել ավելին
Համաշխարհային բանկը կես միլիարդ դոլարի վարկ կտրամա...
06:33 05/03/2022
Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Բանկի հայտարարության համաձայն՝ Մելպասը զրույցի ընթացքում պատմել է, որ տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վարկը Կիեւին։ Նա նաեւ նշել է, որ այդ վարկն ավելացվում է երկկողմ գործընկերների երաշխիքներով, ինչպի
Տեսնել ավելին
«Մեր քաղաքացիների մի մասը հանկարծ համարել է, որ նր...
06:31 05/03/2022
Երեկ «Ամենախելացին» հեռուստախաղի մասնակիցները քննադատել են Թինա Կանդելակիին, ով եղել է СТС հեռուստաալիքով հեռարձակվող շոուի հաղորդավարուհին։ Նրանց կարծիքով Թինան պարզապես դավաճանել է իրենց։ Աստղը սպասելի կերպով չի լռել եւ ի պատասխան ներկայացրել է իր տեսակետն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ՝ հասկացնելով, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը։«Այնպես է ստացվել, որ մեր քաղաքացիների մի մասը՝ Ռուսաստանի սահմաններից դուրս, կամ նույնիսկ դրա ներսում, հանկարծ համարեցին, որ նրանք պետք է ծնկի
Տեսնել ավելին
Պոմպեո. ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Թայվանը...
15:02 04/03/2022
ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Թայվանը, Թայբեյում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը։«Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ եւ վաղուց ուշացած քայլերը եւ ճիշտ ու ակնհայտ բան անել՝ Թայվանը որպես ազատ եւ ինքնիշխան երկիր ճանաչի», - ասել է Պոմպեոն։Վաշինգտոնը պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ խզել է 1979 թ., երբ ճանաչեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։«Մինչ Միացյալ Նահանգները պետք է շ
Տեսնել ավելին
Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտ...
15:01 04/03/2022
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետությ
Տեսնել ավելին
ՌԴ ՊՆ․ Կիևը կորցրել է մարզերի վարչակազմները կառավա...
15:00 04/03/2022
Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Կիևի ռեժիմը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը»,- ասել է նա։Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայի քաղաքներում և բնակավայրերում քաղաքացիական-իրավական վարչակազմները զրկված են խաղաղ բնակչության հարցերով զբաղվելու իրավունքից, ինչ
Տեսնել ավելին
ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը`...
12:17 03/03/2022
Քրիստինե Գրիգորյանը լարվում է ոչ թե ԱԺ–ում հնչող բառերից, այլ երևույթից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ–ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես կորակի, օրինակ, մարտի 2-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրանցված միջադեպը։Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել` օգտագործելո
Տեսնել ավելին
Մեծ Բրիտանիան ՌԴ ՊՆ–ին խնդրում է օգնել իր քաղաքացի...
12:16 03/03/2022
Կայացել է մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի նիստը։Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տարհանել իր 10 քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։«Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները խնդրել են իրենց 7 քաղաքացիներին տարհանել Կիևից, 3-ին` Մարիուպոլից. նրանք չեն կարողանում լքել արգելափակված բնակավայրերը»,
Տեսնել ավելին
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել...
12:15 03/03/2022
Հայտնի է զոհի անուն, ազգանունը, նա ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի է, Խերսոն քաղաքի բնակիչ։Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հավելելով, որ լուրն առայժմ պաշտոնապես հաստատված չէ ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից։«Տեղեկությունը մեզ փոխանցել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը»,– ասաց մեր զրուցակիցը։ Գրասենյակի տեղեկություններով՝ զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է։ Զոհվել
Տեսնել ավելին
Google-ն արգելափակել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի նյու...
13:24 02/03/2022
Ռուսական մեդիախումբը մեկնաբանել է Google Discover-ի և Google News-ի գործողությունները։Google Discover և Google News ծառայությունները սահմանափակել են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության բոլոր հրապարակումները: Մեդիախումբը դա գրաքննություն է համարում։«Google Discover–ը և Google News-ը սահմանափակել են գործակալության բոլոր ռեսուրսների նյութերի ցուցադրությունները։ Մենք կարծում ենք, որ Google–ի` նորությունների տարածման հիմնական ալիքներում մեր նյութերի արհեստական արգելափակումը թաքնվա
Տեսնել ավելին
Ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կ...
13:23 02/03/2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին ՌԴ պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա այսօր երեկոյան։Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան սպասելու է Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցությունների
Տեսնել ավելին
ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ռուսական յոթ բանկեր...
13:21 02/03/2022
Եվրոպական միությունը որոշում է կայացրել անջատել SWIFT–ից ռուսական 7 բանկերի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն և ներկայացնում այդ բանկերին։ Դրանք են ՎՏԲ-ն, «Ռոսիա», «Օտկրիտիեն», ինչպես նաև «Նովիկոմբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» և «ՎԵԲ.ՌՖ»–ն։ Տեղեկությունը հայտնվել է Եվրոպական միության պաշտոնական կայքում։Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12–ից։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել SWIFT համակարգից մի շարք ռուսական բա
Տեսնել ավելին
Պետք է լուծվի բանակցության ճանապարհով. Կալյուրանդը...
11:21 24/02/2022
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Եղոյանը, որը նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է։«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարա
Տեսնել ավելին