
Ստեփանակերտում դադարեցվել է գազամատակարարումը, գոր...
14:14 27/04/2022
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։ Այս մասին տեղեկանում է «Արցախգազ» ՓԲԸ-ից:Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։
Տեսնել ավելին

Ադրբեջանում վերացրել են քրեական պատասխանատվություն...
13:19 26/04/2022
Ադրբեջանում վերացրել են քրեական պատասխանատվությունը փոքր քանակությամբ թմրամիջոցների համար: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Քրեական օրենսգրքում եւ ՔԳՀ-ում համապատասխան փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունվել են Միլի Մեջլիսի նիստին:Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխության հիման վրա անձնական սպառումը գերազանցող չափով առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի ձեռք բերումը, պահումը, արտադրությունը, մշակումը կամ փոխադրումը կպատժվի մեկից երեք տարվա ազատազրկմամբ
Տեսնել ավելին

Google Analytics 4. Ի՞նչ է այն, ու ինչպես է աշխատե...
13:18 26/04/2022
Այս տարվա մարտի 16-ին Google-ից «հերթական ավետիսը» ստացանք։ Ընդհանրացված սա են ասում․Հարգելի գործընկերներ, 2023թ հուլիսի 1-ից Google Analytics Universal-ի փոխարեն դուք կօգտվեք GA4-ից։Փորձենք հասկանալ պատճառները, և ի՞նչ է փոփոխում ու ինչո՞ւ է Google-ը փոփոխում Google Analytics-ըՆախ եկեք անդադառնանք պատմությանը։ Այո, տարիներն անցնում են, իսկ մենք չենք էլ նկատում, որ Google Analytics-ն էլ արդեն 17 տարի վաղեմություն ունեցող տեխնոլոգիա է, կամ էլ դրա հիմքով է աշխատում։Google Analytics-ը գործարկվել է 2
Տեսնել ավելին

Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են․ Լա...
13:16 26/04/2022
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, բայց կան շատերը, ովքեր պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ վտանգը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները հաստատել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մենք դրանից ենք ելնում: Եվ ես իսկապես չէի ցանկանա, որ հիմա, երբ, ինչպես ասացիք, վկայակոչելով հարգելի քաղաքագետներին, ե
Տեսնել ավելին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են «3+3» հարթակի երկրորդ հան...
13:16 25/04/2022
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա հիշեցրել է, որ հարթակի դռները բաց են մնում Վրաստանի համար։«Ներկայումս նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման վայրն ու օրը կհայտարարվի»,- ասել է Գոնչարը«3+3» տ հարթակի առաջին հանդիպումը 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում համանախագահել են Հ
Տեսնել ավելին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնությ...
13:14 25/04/2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։Կողմերը
Տեսնել ավելին

Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կայցելի Երևան...
13:13 25/04/2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է.«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախո
Տեսնել ավելին

ՌԴ ՀՕՊ–ը Ուկրաինայի երկու մարտավարական «Տոչկա–Ու» ...
13:23 20/04/2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքի մասին։ՌԴ ՀՕՊ միջոցները Ուկրաինայի երկու մարտավարական «Տոչկա–Ու» հրթիռ են խոցել, լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցները Պոդվիսոկոյե, Չիստովոդովկա, Յակովենկովո, Պոկրովսկոյե բնակավայրերի վրա ուկրաինական 6 անօդաչու են խոցել։ Դոնեցկոյե և Սկիլևատոյե շրջաններում խոցվել են օդում «Տոչկա–Ու» մարտավարական երկու հր
Տեսնել ավելին

Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ...
13:19 20/04/2022
Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններում մի քանի դիրք են գրավել, իսկ «Ճանկ» գործողությունների շղթայի հետևանքով մոտ 400 քուրդ զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ Sabah թերթը։Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ գործողության մեկնարկից ի վ
Տեսնել ավելին

Պեսկովը հայտարարել է, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ըն...
13:54 19/04/2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության փաստաթղթերի փաթեթ ստորագրել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Նա հիշեցրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։«Ապա Փաշինյանը շատ ինտենսիվ շփումներ կունենա ՌԴ կառավարության մակարդակով։ Դրանց ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- հավելել է Պեսկովը։Նախ
Տեսնել ավելին

Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի եւ Զելենսկ...
13:53 19/04/2022
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելու ուղղությամբ։ Պարոն Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ առաջնորդների հետ։ Ես նույնպես բանակցություններ կվարեմ իմ գործընկերների հետ»,-ասել է նա։
Տեսնել ավելին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի Փախս...
14:49 18/04/2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի թիրախային ուղղություններով։
Տեսնել ավելին

«Բավարիան» համաձայնության է հասել Թոմաս Մյուլերի հ...
14:47 18/04/2022
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է գերմանական Bild-ը:Գերմանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ. հունիս:
Տեսնել ավելին

Կանխվել են մի շարք ծանր հանցագործություններ, հանցա...
14:43 18/04/2022
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է:Դատախազությունից հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջ
Տեսնել ավելին

Սերգեյ Բագրատյանի որդին ազատ արձակվեց. նրան մեղադր...
14:42 18/04/2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Տեսնել ավելին
