Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մենք դա թույլ չենք տա. Ղարիբաշվիլի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատերազմ։ Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը եւ նպաստենք զարգացմանը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, եւ կառավարությունը կշարունակի պաշտպանել պետությունն ու քաղաքացիներին։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մենք դա թույլ չենք տա, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ պետությունը»,- ասել է վարչապետը։