Կոլումբիան պատրաստ է էներգակիրներ մատակարարել Արեւմուտքի երկրներ, որպեսզի մասամբ փոխարինի դրանց ներմուծումը Ռուսաստանից։ Այս մասին CNN ամերիկյան հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն։
«[Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրները] գիտեն հաստատ, որ այլեւս չեն կարող հենվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման վրա։ Կարո՞ղ է արդյոք Կոլումբիան իր ավանդն ունենալ այդ խնդրի լուծման հարցում։ Պատասխանն է՝ այո»,- ասել է Դուկեն, որի խոսքերը չորեքշաբթի մեջբերվել են հեռուստաընկերության կայքում։
Կոլումբիայի նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է ավելացնել նավթի, գազի, ածխի արդյունահանումը։ «Այսօր Կոլումբիան կարող է անմիջապես ավելացնել ածխի [արդյունահանումը]։ Մենք ունենք աշխարհում [ածխի] ամենամեծ պաշարները, եւ չենք օգտագործում դրանք [էներգիա արտադրելու համար]»,- ասել է Դուկեն։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Կոլումբիան կավելացնի ածխի մատակարարումները Գերմանիա։