ՌԴ ՀՕՊ միջոցները Ուկրաինայի երկու մարտավարական «Տոչկա–Ու» հրթիռ են խոցել, լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցները Պոդվիսոկոյե, Չիստովոդովկա, Յակովենկովո, Պոկրովսկոյե բնակավայրերի վրա ուկրաինական 6 անօդաչու են խոցել։ Դոնեցկոյե և Սկիլևատոյե շրջաններում խոցվել են օդում «Տոչկա–Ու» մարտավարական երկու հրթիռներ» , – ասել է նա։
Բացի այդ Խերսոնի մարզի Նովովորոնցովկա և Կիսելյովկա շրջաններում բարձր ճշգրտության հրթիռներից արձակած հարվածների հետևանքով ոչնչացվել է ուկրաինական զորքի անձնակազմի մինչև 40 մարդ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի 7 միավոր։
Կոնաշենկովի խոսքով` ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական 73 ռազմական օբյեկտ, ոչնչացրել 6 տանկ, 9 զրահամեքենա և հաուբիցների մարտկոց։
Նա նշել է, որ խոցված օբյեկտների թվում են կառավարման 4 կետ, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակման 57 վայր, 7 հենակետ և զինամթերքի 4 պահեստ։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է 6 տանկ, 9 զրահամեքենա «Մստա–Բ» հաուբիցների 152 միլիմետրանոց մարտկոց։
ՊՆ տվյալներով` Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 496 անօդաչու, 253 ԶՀՀ, 2388 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 256 կայանք, դաշտային հրետանու 1029 զենք և ականանետ, ինչպես նաև 2232 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։