Կանխվել են մի շարք ծանր հանցագործություններ, հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել. Գլխավոր դերում «Անդուլիկն» է

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է:

Դատախազությունից հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ հաստատել է այն, ինչի արդյունքում Ա.Ն.-ն գտնվում էր ազատության մեջ: