Շարունակական շրջափակման դեպքում` մանկապարտեզներն օ...
14:00 22/07/2023
Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։ «Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործու
Տեսնել ավելին
Լույս չի լինի...
10:31 22/07/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-14:00 Ներքին Չարբախ 3, 4 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ 1-ին փողոց 1-ին նրբանցք առանձնատներ, Ներքին Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,10:00-16:00 Չեխովի փ․ 10, 11, 12 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 51ա շենք, Շևչենկոյի փ․ 7, 10 շենքե
Տեսնել ավելին
Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջ...
08:09 22/07/2023
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ահազանգում է «Ջրմուղ- կոյուղի» ընկերությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչեւ հիմա ունեցած պաշարներով հնարավոր է եղել Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում` լուրջ խնդիրներ կլինեն:
Տեսնել ավելին
Արցախում տարեց տղամարդը ուշագնաց է եղել հացի հերթո...
14:11 21/07/2023
Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։ Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։Սննդամթերքի պակասի պատճառով գրանցվել են երեխաների մահվան ողբերգական դեպքեր։ Երեկ հասարակական տրանսպորտի մեջ վատացել էր հղի կինը, որին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։ Արցախում մարդասիրական ճգնաժամ է. չկա ուտելիք, վառելիք։ Հացի հերթում այսօր ինքնազգացողությունը վատացել և ուշագնաց է ե
Տեսնել ավելին
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է...
14:05 21/07/2023
Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ֆեյսբության էջում կիսվել է լուսանկարներով և գրել.«Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»:
Տեսնել ավելին
Թշնամու պարտադրած պայմաններում Արցախում օրեցօր ավե...
11:20 21/07/2023
Թշնամու պարտադրած պայմաններում ամեն օր նոր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը, և օրեցօր ավելանում է աշխատանքից, հետևաբար, նաև եկամտից զրկված քաղաքացիների թիվը։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։ «Գործազրկությունը կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տնտեսության ոչ լիարժեք գործունեության արդյունք է դա։ Ըստ էության, նախարարությունը շատ քիչ ռեսուրսնե
Տեսնել ավելին
Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու ...
08:28 21/07/2023
Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար պաշարներից։Այս մասին Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է Telegram-ի իր ալիքում․«Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից՝ ճիշտ ժամ
Տեսնել ավելին
Թշնամին պարբերաբար կրակում է գյուղատնտեսական աշխատ...
18:25 20/07/2023
Ինը տարի առաջ` հուլիսի 20-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար համայնքին քաղաքի կարգավիճակ է տրվել։Հերոսական բնակավայրը շարունակում է կանգուն մնալ հերոս զավակների նվիրումի շնորհիվ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասել է, որ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա խորհրդով տոնական միջոցառումներ չեն կազմակերպելու։«Անկախ բոլոր դժվարություններից ու փորձություններից՝ բնակիչները շարունակում են արարել հայրենի բնակավայրում։ Այս շ
Տեսնել ավելին
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կհրավիրի. պատրաստվում է հա...
12:14 20/07/2023
Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:Ինչպես հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:Աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության
Տեսնել ավելին
Ամո՛թ է, բացե՛ք կյանքի ճանապարհը, կամ փակե՛ք ձեր գ...
10:21 20/07/2023
Արցախի համաժողորվրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ իրենց կոչը հղելու միջազգային հանրությանը։Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք արցախցիների կողքին են և Արցախը միայնակ չէ։Արցախցի Արևիկ Պետրոսյան հնչեցրեց իրենց պահանջը, որ պետք է բացել կյանքի ճանապարհը, որպեսզի Արցախում իրենց հայրենակիցները սովամահ չլինեն։«Մենք նաև այստեղ ենք սատարելու այն կանանց, որոնք հացադուլ են հայտարարել ի աջակցություն&n
Տեսնել ավելին
Ստեփանակերտում տրանսպորտային միայն երկու երթուղի է...
09:31 20/07/2023
Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորու
Տեսնել ավելին
Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ԱՀ ...
20:05 19/07/2023
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է: Բոլոր խանութներն ու մթերքները դատարկ են։ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգում է այս մասին՝ նշելով, որ սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի:Պաշտպանի գրասենյակը, փաստագրելով շրջափակման հումանիտար աղետալի հետեւանքները, միջազգային հանրությանը խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Տեսնել ավելին
Սոցիալապես և տնտեսապես միայն Հայաստանի հետ պետք է ...
13:38 19/07/2023
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահ
Տեսնել ավելին
Ջերմուկում հայտնաբերվել են 122 մմ արկի պայթուցիչ, ...
12:42 19/07/2023
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։Այս տարվա մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս Հումանիտար ականազերծման կենտրոնի ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794 քմ, որից ենթամակերեսային՝ 10 662 քմ տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային
Տեսնել ավելին
ԱԺ նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ...
11:58 19/07/2023
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին։Հայտարարությունն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորև.«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա: Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստ
Տեսնել ավելին