Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել...
11:14 29/07/2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 28-ին, հաղորդվել էր, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։&
Տեսնել ավելին
Ադրբեջանը կազմակերպել և իրականացրել է գործողությու...
18:42 28/07/2023
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով,
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ նպատ...
13:39 28/07/2023
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ
Տեսնել ավելին
Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին ք...
10:01 28/07/2023
Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Աշխարհի ամենամեծ նվերը կլինի,
Տեսնել ավելին
Սամվել և Գայանե ամուսիններն ամեն օրվա լուսաբացին ձ...
19:38 27/07/2023
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.«Սամվել և Գայանե ամուսինները, իրենց որդի` Թաթուլի հետ գտել են այլընտրանքային միջոց հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար։ Ամեն օրվա լուսաբացին նրանք ընտսնիքով ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ, որպեսզի փոքր ինչ թեթևացնեն քաղաքում գոյացող հերթերը»։
Տեսնել ավելին
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լա...
16:14 27/07/2023
Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։Փարիզն իր ամբողջական աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բ
Տեսնել ավելին
Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված է...
14:46 27/07/2023
Մեր աչքի առաջ տեղի է ունենոմ Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», - գրել է պաշտոնյան։Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցա
Տեսնել ավելին
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու ...
07:52 27/07/2023
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Տեսնել ավելին
Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն...
19:04 26/07/2023
Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը:Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
Տեսնել ավելին
Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել...
15:17 26/07/2023
Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին Իվ Կրուխտենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում։ Անհապաղ բացեք Լաչինի միջանցքը»,- Ադրբեջանին դիմելով՝ նշել է նա։ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպա
Տեսնել ավելին
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Freedom House-ի անդրադարձ...
14:04 26/07/2023
«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքաց
Տեսնել ավելին
ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռն...
13:08 26/07/2023
ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռնատարներն արդեն Սյունիքում են։ՀՀ կառավարություն այսօր առավոտյան հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։Լուսանկարը՝ Պարույր Մարկոսյանի։
Տեսնել ավելին
Վիճաբանություն և հրմշտոց անցորդի և անհետ կորածների...
11:10 26/07/2023
Այսօր Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում:Նրանք փակել են Բաղրամյան պողոտան, որի ժամանակ հրմշտոց է եղել ծնողների և անցորդի միջև:Քաղաքացին ցուցարարների կողքով անցնելիս ասել է.«Էս անասուններով հավաքվել եք, բան ու գործ չունեք»Որին ի պատասխան ծնողներից մեկն ասում է՝ անասունը դու ես այ ոչխար, կտամ ուշքդ կգնա:Ոստիկանների միջամտությամբ վիճաբանությունը կանխվել է:
Տեսնել ավելին
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են ...
09:14 26/07/2023
Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.«2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վա
Տեսնել ավելին
Որոշ դեղերի պաշարը 10 օրվա է. Ստեփանակերտի հիվանդա...
18:24 25/07/2023
Արցախի առողջապահական համակարգում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. Բժիշկների 24-ժամյա աշխատանքն ու ամենօրյա պայքարը բավարար չեն, երբ Ադրբեջանն Արցախում աշխատող միակ մարդասիրական կառույցին արգելում է անգամ դեղորայք տեղափոխել:«Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ ունենք 79 բուժառու, որոնցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Սա մեր կենտրոնի համար ցածր թիվ է, որովհետեւ երբ մենք պլանային վիրահատություններ եւ ընդունելություն էինք իրականացնում, ունենում էինք 1
Տեսնել ավելին