Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ահազանգում է «Ջրմուղ- կոյուղի» ընկերությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչեւ հիմա ունեցած պաշարներով հնարավոր է եղել Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում` լուրջ խնդիրներ կլինեն: