ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կհրավիրի. պատրաստվում է հանդես գալ ուղերձով
Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: