Կուբայում 180 հազար մարդ է տարհանվել արեւադարձային «Էլզա» փոթորկի պատճառով
Կուբայի իշխանությունները կղզու կենտրոնական եւ արեւելյան շրջաններից տարհանել են առնվազն 180 հազար մարդու՝ արեւադարձային «Էլզա» փոթորկի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Նշվում է, որ փոթորկի հիմնական հարվածը կղզուն տեղի է ունենալու երկուշաբթի: Այս պահին առնվազն երեք մարդ արեւադարձային փոթորկի զոհ է դարձել՝ երկուսը Դոմինիկյան Հանրապետությունում, եւս մեկը՝ Սենտ Լյուսիայում: Բացի այդ, ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել: