Ոսկու գինն ընկնում է

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն անկում է ապրում յոթ աճուրդային նստաշրջաններից հետո շտկման շրջանակներում:
New York Comex ֆոնդային բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.29 տոկոսով կամ 5.15 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով՝ 1796.95 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.58 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.977 դոլար:
Ոսկին շտկվում է այն բանից հետո, երբ թանկարժեք մետաղը նախորդ յոթ աճուրդային նստաշրջանների արդյունքում թանկացավ ավելի քան 2 ոկոսով:
