Վերջին օրերին Կանադայի արեւմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների թիվը 136-ից հասել է 180-ի, հայտնել է CTV-ն՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությունը:
Հրդեհի մարմանը մասնակցում են ավելի քան 3 հազար մարդ, ավիացիա եւ հատուկ տեխնիկա: Կանադայի զինված ուժերի 350 զինվորներ եւ սպաներ երկուշաբթի կժամանեն տարածաշրջան՝ հրդեհները մարելուն աջակցելու համար: Այրման տարածքը գերազանցում է 79 հազար հեկտարը: Ավելի քան 1.3 հազար տների բնակիչները տարհանման հրաման են ստացել, ավելի քան հազար մարդ կարող է մոտ ժամանակներս նման հրաման ստանալ, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Լուտոն փոքրիկ քաղաքը, որտեղ անցյալ շաբաթ գրանցվել է Կանադայի պատմության ջերմաստիճանային ռեկորդ՝ 49,6 աստիճան Ցելսիուս: Մոտ հազար բնակիչ հասցրել է լքել այն: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ է մահացել հրդեհի պատճառով:
Հունիսի վերջից Բրիտանական Կոլումբիայի Ալբերտա նահանգում, Սասկաչեւան նահանգի որոշ հատվածներում, ինչպես նաեւ երկրի արկտիկական տարածքների հարավային մասերում՝ Յուկոն եւ Հյուսիսարեւմտյան տարածքներ, անոմալ շոգ է եղել: Ջերմաչափերն այստեղ կեսօրին ցույց են տալիս 40-45 աստիճան Ցելսիուս: Անցյալ երեքշաբթի որոշ շրջաններում տապը սկսել է մեղմանալ, սակայն որոշ տեղերում այն կպահպանվի մինչեւ այս շաբաթվա սկիզբը:
Հուլիսի 2-ին հաղորդվել է, որ Բրիտանական Կոլումբիայում առնվազն 720 մարդ կարող էր անոմալ տապի զոհ դառնալ: