ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասին

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմը երեկ կրակել է Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ Թորոսյանն ի պատասխան հարցին, նշել  է․ «Հակառակորդի կողմից հրադադարների խախտումների մասին ՊՆ-ն միշտ հաղորդագրությամբ հանդես է գալիս»: