
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածած...
09:12 14/08/2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր` օգոստոսի 14-ին, տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11։00-ն է։ Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:Տոնի խորհուրդըՍ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոնե
Տեսնել ավելին

Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան. Արտյ...
20:39 13/08/2022
Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան, օտար երկրում՝ միմիայն ներկան: Վաղվա հաղթանակը լինելու է քոնը, եթե կառչած ես քո արմատներից, քո հողից, եթե քո հոգում պահում ես ազգիդ հետագիծը: Պետք է փորձես գերազանցել քո նախնիներին... միայն այդպես կարող ես հարգանքի տուրք մատուցել դարերից եկող ազգիդ հերոսներին, որպեսզի քո սերունդներն էլ շարունակեն ապրել այդքան թանկ գնով քեզ մնացած այս հողակտորում, որը կոչվում է հայրենիք:
Տեսնել ավելին

Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմո...
19:11 13/08/2022
Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:«Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևան հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում կարծես թե ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանությ
Տեսնել ավելին

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճան...
18:32 13/08/2022
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40-+42 աստիճանի։Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդե
Տեսնել ավելին

Աղավնոյում գույքը տարհանելու նպատակով պետությունը ...
15:55 13/08/2022
Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:«Հաշտվելով էդ մտքի հետ, գիտակցելով վտանգը ինչ որ մեզ ասվել է, պետք է անենք, պլանը կատարվում է, ընթացքի մեջ է»,- ասաց նա Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարչ Մուշեղ Ալավերդյանն էլ անդրադառնալով իրերը տեղափոխելու հետ կապված խոսակցություններին, թե մեծ գումարներ են վարորդները պահանջում, ասե
Տեսնել ավելին

ՊԲ ստորաբաժանումները հրադադարի ռեժիմը չեն խախտել...
14:47 13/08/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսնել ավելին

Իպանիայում փառատոնի բեմի փլուզման հետեւանքով 1 մար...
13:09 13/08/2022
Իպանիայում փառատոնի բեմի փլուզման հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավոր է, հաղորդում է Efe-ը։Մահացել է 22-ամյա մի երիտասարդ։ Բեմը փլուզվել է ուժեղ քամու հետեւանքով։
Տեսնել ավելին

Հայկական կողմն Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի բացել...
12:52 13/08/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին

Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշն...
12:12 13/08/2022
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել, գրում է ermenihaber-ը։Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախար
Տեսնել ավելին

«Ադրբեջանը երբևէ չի թաքցրել Արցախի վերաբերյալ ծրագ...
10:53 13/08/2022
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտոնություններ։ Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը:Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբ
Տեսնել ավելին

Իտալիայում քննադատել են հիտլերի եւ նացիստական կա...
08:40 13/08/2022
Իտալիայի հակաֆաշիստական ասոցիացիաները քննադատել են Ռիմինի քաղաքի խանութներին նացիստական գերմանացի դիկտատոր Ադոլֆ Հիտլերին պատկերող գինու շշերի վաճառքի համար։ Այդ մասին գրում է Wion-ը։Նշվում է, որ գինին պատկանում է իտալական Vina Lunardelli գինեգործարանի պատմական շարքին, որն աշխարհի տարբեր երկրների բռնակալների պատկերներով շշեր է ներառում՝ ֆրանսիացի հեղափոխական Նապոլեոն Բոնապարտից մինչեւ Հիտլեր։ Der Fuhrer հավաքածուն, որը ներառել է գերմանացի քաղաքական գործչի լուսանկարները եւ նացիստական կարգախ
Տեսնել ավելին

Մահացել է Սեյրան Սարոյանը...
08:05 13/08/2022
Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտ
Տեսնել ավելին

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկաննե...
17:42 12/08/2022
Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել:Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն:Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժու
Տեսնել ավելին
ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել...
14:56 12/08/2022
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկ
Տեսնել ավելին

Կասեցվել է «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների արտադ...
14:53 12/08/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։Որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մանավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառ
Տեսնել ավելին
