Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:
 
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: