Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր միկրոբլոգում պատմել է ադրբեջանցիների վայրագությունների մասին
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Լրագրողը Telegram-ի ալիքներով տարածված սարսափելի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պղծում հայ զինվորների դիերը։
Այդպես, տեսանյութերից մեկում ադրբեջանական բանակի զինվորները մերկացրել են մի հայ կին զինվորի, քար են դրել նրա ակնախորշում, իսկ մատը՝ բերանը։
«Բազմաթիվ մեկնաբանություններում ադրբեջանցիները տոնում են այս ռազմական հանցագործությունը»,- նշել է Լինդսի Սնելը: