Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիայի մասնակից ծնողներին ոստիկանությունը բերման է ենթարկել. բերման ենթարկված ծնողների թիվը հասնում է 30֊ի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Նրանցից 30-ը ունեն մարմնական վնասվածքներ։