
Վերացվել է Խնձորեսկում «Չանախ» պանրի արտադրության ...
10:16 29/09/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը։Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսնել ավելին
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
09:36 29/09/2022
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 28–ին հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել
Տեսնել ավելին

Ադրբեջանը չի մասնակցի Երեւանում կայանալիք «Մանկակա...
09:10 29/09/2022
Ադրբեջանը չի մասնակցի Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին: Այս մասին հայտնում է apa.az լրատվականը՝ հղում տալով Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային ընկերությանը:Ավելի վաղ Manila Times-ը հայտնել էր, որ 4 երկրներ չեն մասնակցի յաս տարի կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին: Բացի Ադրբեջանից, մրցույթը բաց կթողնեն Գերմանիան, Բուլղարիան եւ Ռուսաստանը:
Տեսնել ավելին

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ուն...
20:32 28/09/2022
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:ՀՀ ՊՆ
Տեսնել ավելին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս...
19:36 28/09/2022
Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից։«Դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է հայկական բանակի՝ տեղի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և վնասներին, որոնք պատճառվել են սահ
Տեսնել ավելին

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ո...
18:02 28/09/2022
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։Նա հայտնել է, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տեսնել ավելին

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. Հակակոռուպցիոն դա...
17:57 28/09/2022
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Տեղեկությունը 168.am-ին հայտնել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, և մտավախություն կա, որ կախվածությու
Տեսնել ավելին

Եթե խաղողի գինը 120-ից չբարձրանա, խաղողը կբերենք կ...
17:05 28/09/2022
Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը։«Կառավարությունը մեզ ամեն օր խաբում, ճանապարհում է՝ սկսած անցյալ տարվանից։ Անցած տարի համոզեցին մեզ, որ 130 դրամով խաղողը մթերեն, կառավարությունն էլ իբրև, թե աջակցեց գործարաններին։ Հիմա շահարկում են, թե իբրև Ուկրաինայում, մեր երկրում պատերազմ է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում պատերազմ է, բայց իմ ընտանիքից 4 հոգի 8 ամիս աշխատել է այդ խաղողի վրա, բոլորս էլ գիտենք ինչքան աշխատ
Տեսնել ավելին

Ապամոնտաժման աշխատանքներ են տարվելու․ԱԻՆ-ը հորդորո...
16:17 28/09/2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է․«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ից սկսած, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ:Խնդրում ենք չանհանգստանալ»:
Տեսնել ավելին

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց...
15:30 28/09/2022
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։Նշենք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն էր, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ էր խախտել։ Հայտնի էր, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաս
Տեսնել ավելին

Ստեփանակերտ-Մարտակերտ նոր ճանապարհահատվածի շինաշխա...
15:07 28/09/2022
Ավարտին են մոտենում Ստեփանակերտից դեպի Մարտակերտ նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ճանապարհաշինության ոլորտում ներկայումս ամենամասշտաբայինն է հանրապետությունում։27 կիլոմետրանոց ավտոճանապարհը կարևոր նշանակություն կունենա, հաշվի առնելով նաև, որ նոր ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ և հակառակ ուղղությամբ երթևեկելը կլ
Տեսնել ավելին

Երևանում և ևս ութ մարզում լույս չի լինի...
11:08 28/09/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի քաղաքի՝10:00-16:00 Անդրանիկի փ. 92, 100, 106, 108, 118, 120 շենքեր, Անդրանիկի փ. 88, 98, 102, 104 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-15:00 Մուրացան փ. 109 շենք, Ռոստովյան փ. 13, 15, 17 շենքեր, Սասունցի Դավթի փ. 50-58 սեփական տներ,11:00-17
Տեսնել ավելին

Արման Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի կող...
08:08 28/09/2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։«Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝
Տեսնել ավելին

Հայտնաբերվել է Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմ...
21:03 27/09/2022
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթալյանը:Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:
Տեսնել ավելին
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
20:50 27/09/2022
Սեպտեմբերի 27-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տեսնել ավելին
