7-8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. Երևանում այն զգացվ...
08:57   05/10/2022
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ:ԱԻՆ-ից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բա Տեսնել ավելին
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
08:52   05/10/2022
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Տեսնել ավելին
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
20:13   04/10/2022
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ Տեսնել ավելին
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 17 հայ ռազմագերիներ...
18:53   04/10/2022
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը և հրապարակել նրանց տվյալները.1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի2. Ջիլավյան Կարեն Սարգսի3. Կարապետյան Էրիկ Գարիկի4. Կարապետյան Սասուն Հրաչիկի5. Հովեյան Մեսրոպ Արթուրի6. Մխիթարյան Վրեժ Գոռի7. Կարապետյան Դավիթ Արմենի8. Գևորգյան Ռաֆայել Արամի9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի11. Գիժլարյան Վահե Արտակի12. Եգանյան Քաջիկ Արամայիսի13. Շահինյան Տիգրան Էդգա Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում ե...
16:31   04/10/2022
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չտրվեկ կեղծ լուրերի:«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ու Տեսնել ավելին
«Սուրմալուի» պայթյունից մեկուկես ամիս անց շինաղբից...
15:32   04/10/2022
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքի մասնակի փլուզումից հետո միայն   առեւտրի կենտրոնի տնօրինությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ կիսաքանդ շինության ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 30–ին, քաղաքապետարանն այդ թույլտվությունը տվել է։ Պայթյունից մեկուկես ամիս անց առեւտրի կենտրոնի տարածքում սկսվել է շինաղբի մաքրման եւ կիսաքանդ շինության ապամոնտաժման աշխատանքները։«Շինաղբի մաքրման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 24–ին, իսկ շենքի քանդման աշխատանանքները՝ հոկտեմբերի Տեսնել ավելին
Զոհված զինծառայողների 6 ծնող տուժող է ճանաչվել՝ «Ե...
14:59   04/10/2022
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից վեցն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բենի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ Տեսնել ավելին
Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատ...
12:59   04/10/2022
Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատիժների մասին լուրերը խոր տագնապ են առաջացնում։ Այս բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն վիճակի»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Ստեփանակերտում կայացել է ԿԳՄՍ նախարարության կազմակ...
12:14   04/10/2022
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կայացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից առաջին անգամ կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղ մրցույթը կրում էր «Արցախյան գոյամարտ» խորագիրը:«Մրցույթին մասնակցում է վեց թիմ՝ Ստեփանակերտից, Մարտունու,Մարտակերտի,Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջանների 10-12-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ: Ինտելեկտուալ Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հր...
21:38   03/10/2022
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան․ ՊՆ Տեսնել ավելին
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին խոշտան...
21:14   03/10/2022
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․«Հայ գերիներին 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան գնդակահարության տեսանյութի տարածումից հետո, ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ, հրապարակվեց հայ զինվորականների մասնակցությամբ 44-օրյա պատերազմի 1 տեսանյութ` փորձելով վաճառել այն միջազգային հանրությանն ու հավասարության նշան դնել իրենց հետ:Դրանից հետո էլ ստիպված եղան հայտարարել, թե քրեական գործ են հարուցել:Բայց Տեսնել ավելին
Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների սպանության...
20:16   03/10/2022
Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերինեի գնդակահարության տեսանյութը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառ Տեսնել ավելին
21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների...
18:21   03/10/2022
Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է գենոցիդալ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է, գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։«Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով: Տասնյակ անգամներ Տեսնել ավելին
Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փո...
18:09   03/10/2022
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները: Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվ Տեսնել ավելին
Հայտնի է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 202...
14:04   03/10/2022
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է շվեդ կենսաբան Սվանտե Պաաբոյին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտի Նոբելյան կոմիտեն։Գիտնականը մրցանակի է արժանացել «անհետացած հոմինիդների գենոմի և մարդու էվոլյուցիայի ոլորտում իր հայտնագործությունների համար», ասվում է կոմիտեի որոշման մեջ։ Տեսնել ավելին