Ավարտին են մոտենում Ստեփանակերտից դեպի Մարտակերտ նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ճանապարհաշինության ոլորտում ներկայումս ամենամասշտաբայինն է հանրապետությունում։
27 կիլոմետրանոց ավտոճանապարհը կարևոր նշանակություն կունենա, հաշվի առնելով նաև, որ նոր ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ և հակառակ ուղղությամբ երթևեկելը կլինի ավելի մատչելի։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում են «Քարավան» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները և «Ճանշին» ՓԲԸ-ն։ Շինաշխատանքները կավարտվեն հաջորդ ամսում։