Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա հայտնել է, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։