Ստեփանակերտում կայացել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կայացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից առաջին անգամ կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղ մրցույթը կրում էր «Արցախյան գոյամարտ» խորագիրը:

«Մրցույթին մասնակցում է վեց թիմ՝ Ստեփանակերտից, Մարտունու,Մարտակերտի,Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջանների 10-12-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ: Ինտելեկտուալ խաղ-մրցույթին իր թիմով է ներկայացել նաև Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը, որը գործում է մայրաքաղաքում:
Յուրաքանչյուր թիմ բաղկացած է հինգ մասնակցից: Ավելի վաղ՝ անց է կացվել շրջանային փուլը, որի ընթացքում լավագույն արդյունքներ արձանագրած թիմերն այսօր մասնակցում են հանրապետական փուլին:
Մրցույթի նպատակն է զարգացնել դպրոցականների մտավոր կարողությունները,ի հայտ բերել տաղանդների»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը: