
Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը կրակ է բացել հայկական դ...
08:36 11/10/2022
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:Հայկական կողմից կորուստներ չկան:
Տեսնել ավելին

ԶՈւ-ն չի կրակել սահմանի հյուսիս-արևելյան և արևելյա...
18:22 10/10/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
Տեսնել ավելին

Անդրանիկ Փիլոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է ա...
17:04 10/10/2022
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն գործերով դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 6–ին։«Նախնական դատալսումների ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատարանը որոշեց 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Անդրանիկ Փիլոյանին»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7–ին, գրավը վճարելուց հետո Անդրանիկ Փիլոյանը ազատ է արձակվել։Հիշեցնենք՝ Արտ
Տեսնել ավելին

Իրանում գրանցված 6-7 բալանոց երկրաշարժն զգացվել է ...
16:03 10/10/2022
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղա
Տեսնել ավելին

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական ...
13:55 10/10/2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կսկսի Թուրքիայի հետ խաղով։Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը։
Տեսնել ավելին

Սպասվում է անձրև և ամպրոպ...
13:03 10/10/2022
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կբարձրանա 4-6, 11-ի և 12-ի գիշերը աստիճանաբար
Տեսնել ավելին

Կիեւի կենտրոնում մի քանի պայթյուններ են որոտացել...
10:53 10/10/2022
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կիեւի Շեւչենկոյի շրջանում մի քանի պայթյուններ են որոտացել։Ինչպես տեղեկացրել է News.am-ը, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս մասին տեղեկացրել է Թելեգրամում։«Մի քանի պայթյուններ Շեւչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր։ Մանրամասների մասին՝ հետո»,- ասել է Կլիչկոն։Կիեւի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։
Տեսնել ավելին
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է...
10:11 10/10/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
Տեսնել ավելին

Երեւանում բացվել է Ցորի հրետանավոր Լեւոն Գրիգորյան...
08:53 10/10/2022
44-օրյա պատերազմի մասնակից, Ցորի 1-ին մարտկոցի հրետանավոր Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց օրերս նրա տան բակում: Լեւոնի հորձեռքով կառուցված հուշաղբյուրը կրելու է Լևոնի անունը, բայց նվիրված է լինելու նաև Ցորի Դ-20 հրետանային դիվիզիոնի ընկած բոլոր հերոսներին:«Լևոնը առանձնահատուկ սեր ուներ մեքենաների նկատմամբ, սիրում էր վարել, օգնում էր մորաքրոջ ամուսնուն մեքենաները նորոգելու գործում: Այնքան մեծ էր սերը մեքենաների նկատմամբ, որ նա ավագ դպրոցին զուգահեռ սովորել
Տեսնել ավելին
Մենք դարեր շարունակ մնացինք զոհի կարգավիճակում՝ չհ...
22:01 09/10/2022
Մենք մեղավորներ ենք փնտրում….Մեր պատմությունը, ցավոք, մեզ դասեր չտվեց: Դարերի խորքից գալով՝ մենք մաս-մաս կորցնում ենք մեր հայրենիքը: Եվ ու՞ր ենք այսպես գնում: Մենք գտնում ենք հազարավոր պատճառներ՝ ուրիշներին մեղադրելու, այլոց վրա մեղքը բարդելու համար, սակայն մոռանում ենք մի պարզ ճշմարտություն՝ այս անգամ սխալվելու իրավունք չունենք, սա մեր վերջին հանգրվանն է: Եթե կորցնենք մեր հայրենիքի այս սուրբ հողակտորն էլ, մենք, որտեղ էլ որ լինենք , աշխարհի որ ծայրում էլ որ ապրենք, կլինենք անհայրենիք մի ամ
Տեսնել ավելին

Ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցներն...
18:08 09/10/2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15:Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցո
Տեսնել ավելին

19-ամյա Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա վերցնելով...
17:22 09/10/2022
Երեւանի բնակիչ 1 տարի 5 ամսվա ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Ներսիսյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերը` պատմեց, որ Գեւորգի հետ նույն դիրքում է եղել նրա հարազատ եղբայրը, որը նույնպեսժամկետային զինծառայող է:«Գեւորգը եղբոր հետ էր ծառայում Ջերմուկում, եղբայրը մեկ տարվա զինծառայող էր, ադրբեջանական հարձակման ժամանակ նրանք երկուսով մի դիրքում են եղել: Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա է վերցրել, փրկել է եղբոր ու դիրքում գտնվող մյո
Տեսնել ավելին

Կապանում Իրանի հյուպատոսությունը կօգնի ամրապնդել հ...
15:42 09/10/2022
ICANA-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Կապանում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթ
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
11:32 09/10/2022
Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Տեսնել ավելին

Վախենում եմ հայերի համար, հայերին ոչ ոք չի պաշտպան...
11:29 09/10/2022
Համաշխարհային աստղ Շերը (Շերիլին Սարգիսյան) Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ ընդդեմ Հայաստանի․«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից։Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց։ Երևան այցիս ժամանակ գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»։
Տեսնել ավելին
