Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն. Կանադայի արտգործնախարար
Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատիժների մասին լուրերը խոր տագնապ են առաջացնում։ Այս բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն վիճակի»,- նշվել է հաղորդագրությունում։