Կապանում Իրանի հյուպատոսությունը կօգնի ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար

ICANA-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Կապանում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։

Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջեւ համագործակցությունը՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով։ Կապանում առաջին հյուպատոսության բացմամբ մենք ականատես կլինենք Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անընդհատ ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է արտգործնախարարը։