Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: