Կիեւի կենտրոնում մի քանի պայթյուններ են որոտացել

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կիեւի Շեւչենկոյի շրջանում մի քանի պայթյուններ են որոտացել։

Ինչպես տեղեկացրել է News.am-ը, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս մասին տեղեկացրել է Թելեգրամում։
«Մի քանի պայթյուններ Շեւչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր։ Մանրամասների մասին՝ հետո»,- ասել է Կլիչկոն։
Կիեւի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։