
Պաշտոնական Բաքվի հետ ցանկացած քննարկում ընդունելի ...
18:25 18/11/2022
Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց, հայտարարել է Արցախի ԱԳ նախարարությունը։«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։Այդ համատեքստում կ
Տեսնել ավելին

Արցախի Հանրապետության ՊՆ-ն ապատեղեկատվություն է որ...
18:22 18/11/2022
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:Այս մասին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները նոյեմբերի 18-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի
Տեսնել ավելին

Հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք...
10:36 18/11/2022
Այբեցիների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկում է բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։«Այբ» դպրոցից հայտնում են, որ սարքը տիեզերք է ուղարկվում Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով: Այն տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակա
Տեսնել ավելին

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է...
08:30 18/11/2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` ժամը 10։20-17։00-ն, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշված է հաղորդագրությունում։
Տեսնել ավելին

Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պ...
08:27 18/11/2022
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:«Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառ
Տեսնել ավելին

Դոլարի առքի նվազագույն գինը 393 դրամ է...
08:25 18/11/2022
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 393 դրամ է, վաճառքինը՝ 402 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.59 դրամ է, վաճառքինը՝ 6.55։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.90 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 398 դրամով, վաճառվում՝ 415 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 423 դրամ է։
Տեսնել ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի...
08:20 18/11/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեսնել ավելին

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ...
16:03 17/11/2022
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Տեսնել ավելին

Լավրովը Երևանում կլինի նոյեմբերի 22-23-ը...
15:17 17/11/2022
Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների համատեղ նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։ Նրա խոսքով, նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։
Տեսնել ավելին

ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունել...
14:15 17/11/2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի:Ինչպեստեղեկացանք Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական
Տեսնել ավելին

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մեկ զինծառայողի մահ...
13:07 17/11/2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախնական տվյալներով, 2022 թվականի նո
Տեսնել ավելին

Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրա...
11:50 17/11/2022
2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Տեսնել ավելին

Տարեսկզբից Հայաստանում որպես իրավաբանական անձ Ռուս...
09:53 17/11/2022
2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը պետական գրանցում է ստացել 10 865 իրավաբանական անձ, որոնցից 2133-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության մամուլի ծառայությունից։Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո առաջին ամսվա ընթացքում Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի գրեթե 1000 քաղաքացի (հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիա
Տեսնել ավելին

Ջերմուկում ձյուն է տեղում...
08:06 17/11/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Շիրակի մարզր Մարալիկ քաղաքում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեսնել ավելին

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Սարու...
17:36 16/11/2022
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:«Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական
Տեսնել ավելին
