Արցախի Հանրապետության ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները նոյեմբերի 18-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։