Լավրովը Երևանում կլինի նոյեմբերի 22-23-ը
Նոյեմբերի 22-23-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների համատեղ նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
Նրա խոսքով, նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։