Տարեսկզբից Հայաստանում որպես իրավաբանական անձ Ռուսաստանի ավելի քան 2000 քաղաքացի է գրանցվել

2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը պետական գրանցում է ստացել 10 865 իրավաբանական անձ, որոնցից 2133-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության մամուլի ծառայությունից։

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո առաջին ամսվա ընթացքում Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի գրեթե 1000 քաղաքացի (հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից), որոնց 30 տոկոսը կազմել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։

Հայաստանի իշխանությունների տվյալներով՝ մինչեւ ամառ երկրում գրանցվել է ավելի քան 1000 ՍՊԸ ձեռնարկություն՝ Ռուսաստանի քաղաքացիների եւ/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ եւ որպես անհատ ձեռնարկատեր՝ գրեթե 2000 քաղաքացի։

Այս ընթացքում Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտի ավելի քան 50 000 մասնագետ, իսկ բանկերում բացվել է մոտ 100 000 հաշիվ։

Արամ Դանիելյան