
Հայկական ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ...
13:34 26/11/2022
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում էՀայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Տեսնել ավելին

Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձ...
11:29 26/11/2022
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
11:27 26/11/2022
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին

Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Պուշկին հատվածը փակ է ...
18:49 25/11/2022
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երթևեկության համար 9 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։«Հարգելի համաքաղաքացիներ,մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Տեսնել ավելին

Ստեփանակերտում Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին ն...
15:27 25/11/2022
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 միջնակարգ դպրոցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպվել է ՀՀ ազգային և Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին նվիրված միջոցառում:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Գայանե Սարգսյանը կարևորել է մատաղ սերնդի դաստիարակությունը Մոնթեի և մյուս հերոսների օրինակով:«Իր քաջությամբ, զոհաբերությամբ, բոլոր մարդկային որակներով Ավոն ցույց տվեց, որ սիրու
Տեսնել ավելին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով...
13:41 25/11/2022
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:Երևան քաղաքում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը
Տեսնել ավելին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մա...
08:33 25/11/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Արամի փ. 64, 82-84 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 3, 30, 32 շենքեր, Ա․Խաչատրյան փ. 1-ին նրբ․ 2, 4 շենքեր, Ռուբինյանց փ. 17, 17/1, 19, 19/2, 21, 21/1, 21/5 շենքեր, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր և
Տեսնել ավելին

Միասնական քննությունների առաջին փուլը երկրորդից տա...
08:31 25/11/2022
Հայաստանում 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թ
Տեսնել ավելին

Կազմակերպվել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարա...
08:30 25/11/2022
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակ.1) «Պատմական կապեր. Դարերի երկարատև փոխագործակցություն»2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
08:28 25/11/2022
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին

Գյումրիում հրդեհի հետևանքով երկու զոհ կա...
15:07 24/11/2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 2
Տեսնել ավելին

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազ...
12:42 24/11/2022
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:Քամին՝ հարավ
Տեսնել ավելին

Երկու օր առաջ Բերդի անտառներում բռնկված հրդեհը դե...
08:12 24/11/2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։Դեպքի վայր ե
Տեսնել ավելին

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրության գո...
07:54 24/11/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, հատակը չի համապատասխանել պ
Տեսնել ավելին

Զինծառայողը հակառակորդի կրակոցից հրազենային վիրավո...
07:52 24/11/2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Տեսնել ավելին
