Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Պուշկին հատվածը փակ է լինելու․ Քաղաքապետարանը շարունակում է ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երթևեկության համար 9 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։