Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղ...
07:53   29/11/2022
Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ  հենց գյուղատնտեսական  տարբեր աշխատանքների, բերքահավաք Տեսնել ավելին
«Հայաստան-Հնդկաստան. հարաբերությունների նոր խթաննե...
17:55   28/11/2022
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարության կազմակերպած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները նոյեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Հյուրերին են ներկայացվել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գ Տեսնել ավելին
Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակ...
16:54   28/11/2022
Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։«Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Տեսնել ավելին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13...
15:45   28/11/2022
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Տեսնել ավելին
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով ն...
15:43   28/11/2022
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն Տեսնել ավելին
Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու...
11:51   28/11/2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ Տեսնել ավելին
Նոյեմբերի 25-27-ը Երևանում ծնվել է 159 երեխա...
10:12   28/11/2022
Նոյեմբերի 25-27-ը Երևան քաղաքում ծնվել է 159 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Տեսնել ավելին
Կինն ամուսնու պահանջով ճշտել է ՀՀ ԶՈՒ զորամասի տեղ...
09:16   28/11/2022
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվական Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել ...
08:36   28/11/2022
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել , թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հան Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
08:34   28/11/2022
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կր...
16:25   27/11/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Տեսնել ավելին
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դ...
08:33   27/11/2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից: Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
08:33   27/11/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս Տեսնել ավելին
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկա...
08:30   27/11/2022
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։Հայկական կողմը կորուստներ չունի: Տեսնել ավելին
Մահացել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը...
14:56   26/11/2022
Մահացել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, հաղորդում է «Ռիա Նովոստի»ն՝ վկայակոչելով  «Սպուտնիկ Բելառուս»-ին։Ըստ Սպուտնիկ Բելառուս»-ի՝  Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել։Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը 65 տարեկան էր։ Տեսնել ավելին