Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տարհանել իր 10 քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները խնդրել են իրենց 7 քաղաքացիներին տարհանել Կիևից, 3-ին` Մարիուպոլից. նրանք չեն կարողանում լքել արգելափակված բնակավայրերը», – ասել է Միզինցևը մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի նիստի ժամանակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Արդեն 8-րդ օրն է` մարտական գործողություններ են ընթանում։