Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կիևի ռեժիմը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայի քաղաքներում և բնակավայրերում քաղաքացիական-իրավական վարչակազմները զրկված են խաղաղ բնակչության հարցերով զբաղվելու իրավունքից, ինչպես նաև չեն կարողանում լուծել սոցիալ-կենցաղային խնդիրներ։ «Քաղաքներում և բնակավայրերում այսպես կոչված տարածքային պաշտպանության ազգային գումարտակներն անկարգություններ են կազմակերպել, ըստ էության, դրանք նացիստներ են և վարձկաններ, ահաբեկիչներ և ավազակներ, այդ թվում՝ օտարերկրյա ծագում ունեցող անձինք»,- հավելել է նա։