ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Թայվանը, Թայբեյում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը։
«Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ եւ վաղուց ուշացած քայլերը եւ ճիշտ ու ակնհայտ բան անել՝ Թայվանը որպես ազատ եւ ինքնիշխան երկիր ճանաչի», - ասել է Պոմպեոն։
Վաշինգտոնը պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ խզել է 1979 թ., երբ ճանաչեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
«Մինչ Միացյալ Նահանգները պետք է շարունակի համագործակցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ որպես ինքնիշխան կառավարություն, 23 միլիոն ազատասեր թայվանցու եւ նրանց օրինական, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դիվանագիտական ճանաչումն այլեւս չի կարելի անտեսել, խուսափել կամ որպես կողմնակի խնդիր դիտարկել»,- ասել է Պոմպեոն։
Չինաստանը պատժամիջոցներ էր սահմանել «ստի եւ խարդախության» դեմ Պոմպեոյի եւ Թրամփի կառավարման օրոք 27 այլ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, երբ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը 2021 թվականի հունվարին:
Դոնալդ Թրամփի վարչակազմը վճռականորեն աջակցել է Թայվանին՝ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հավանություն տալով զենքի վաճառքին եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերին Թայբեյ: