Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Բռնցքամարտիկները ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի հետ նախապատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, առաջնությանը Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:

Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմեկնի Իտալիա: