Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում են

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները գերազանց են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում․Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը:

Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականում նժույգ-թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը (13.800 միավոր) և Մամիկոն Խաչատրյանը (13.666 միավոր) դուրս են եկել եզրափակիչ՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերով:

Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը: