Թաղավարդ-Կալերի հիմնական դպրոցը թշնամու ուղիղ նշան...
10:30   03/04/2023
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Թաղավարդ-Կալեր առաջնագիծ դարձած  համայնքի դպրոցի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթօջախի  տնօրեն Մարգարիտա Սահակյանը:«Դպրոցի բակը թշնամու ուղիղ նշանառության տակ է, սակայն մենք այս պայմաններում անգամ շարունակում ենք մեր դասապրոցեսը: Ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացվում բակում, ինչը վտանգավոր է: Ինքս միշտ դուրս եմ գալիս բակ ու կանգնում աշակերտների Տեսնել ավելին
Այսօրվանից մեկնարկում է Փրկչի հրաշափառ Հարությանը ...
09:13   03/04/2023
Ավագ Շաբաթվա խորհրդի վերաբերյալ արցախցի մի խումբ  երիտասարդների հետ հանդիպմանը ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴԿ տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը  նշել է, որ Սուրբ Հարության հրաշավառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ Պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը:« Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է Ավագ կամ Մեծ, որում   խտացած է Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Աստված դարձավ մեզ նման մարդ, ով կրեց մարդկային ամեն մի տանջանք ու նեղություն, բացի մեղք Տեսնել ավելին
Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությ...
18:04   02/04/2023
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ․«2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրոհեց Արցախի Հանրապետության Պաշտպա Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 11 բուժառու տեղափո...
12:40   02/04/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստան Տեսնել ավելին
Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջ...
11:15   02/04/2023
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին վերջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 102+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը պոկեց 139 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, հրելով 174 կգ նա ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտի 313 կգ արդյունքով նա ԱԱ-ի փոխչեմպիոն է: Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն է:Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտ Տեսնել ավելին
Այսօր Ծաղկազարդ է, մեկնարկում է Ավագ շաբաթը...
10:15   02/04/2023
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տո Տեսնել ավելին
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը...
15:54   01/04/2023
Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին  հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Տեսնել ավելին
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը...
15:54   01/04/2023
Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին  հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Տեսնել ավելին
Տեղեկությունը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայա...
14:50   01/04/2023
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։«2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրն Տեսնել ավելին
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրա...
10:31   01/04/2023
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Տեսնել ավելին
Զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել ...
09:40   01/04/2023
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։«Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային  զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:& Տեսնել ավելին
«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչակա...
15:35   31/03/2023
«Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 1987 թվականի դեկտեմբերի կեսերից: Բազմաթիվ ականատեսներ պատմում են, որ Սումգայիթի և հարակից քաղաքների գործարանները 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի փետրվար սուր և ծակող գործիքների աննախադեպ չափով արտադրանք են թողարկել: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրականացնողների ձեռքի տակ եղել են հայերով բնակեցված թաղամասերի կոնկրետ հասցեները: Սա նշանակում է, որ զանգվածային կոտորածն ու ջարդը որպես խուլիգանական արարք որակել Տեսնել ավելին
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատ...
10:37   31/03/2023
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, ով այս օրերին Հայաստանում է, ցնցված է այն ամենով, ինչ տեղի է ունենում Արցախում ու Հայաստանում։«Միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանն ու Արցախը։ Ես այստեղ եմ՝ ասելու, որ մենք չենք մոռանում ձեզ, դուք մենակ չեք, թույլ չպետք է տանք, որ լռություն հաստատվի ու անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջան Տեսնել ավելին
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է դաշտավայրում աշխատող Բ...
15:17   30/03/2023
Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարությունից։Գյուղատնտեսական աշխատա Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմ...
12:29   30/03/2023
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարությունից։Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտես Տեսնել ավելին